Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Խորամանկ հնարք՝ ելակները երկար պահպանելու համար

23:10, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
Խորամանկ հնարք՝ ելակները երկար պահպանելու համար

Ելակը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, ֆոլաթթվով, կալիումով, մանգանով, մանրաթելերով ու մագնիումով: Այն կարող է բարելավել տեսողությունը, ուղեղի աշխատանքը, նվազեցնել արյան ճնշումը, նվազեցնել ցավը արթրիտի և պոդագրայի դեպքում: Այն նաև ամրապնդում է իմունային համակարգը:

Սակայն, ինչպես և շատ այլ հատապտուղներ, այն շատ շուտ է փչանում: Դրա համար անհրաժեշտ է սպիտակ քացախը 1:5 հարաբերակցությամբ խառնել ջրին, ելակները լցնել այդ լուծույթի մեջ ու պահել մի քանի րոպե: Այնուհետև հանել և չորացնելուց հետո տեղավորել փակ տարայի մեջ: Տարայի տակ անպայման չոր անձեռոցիկներ պետք է շարել:

Սպիտակ քացախը հատապտուղներն ազատում է բորբոսի սպորներից ու բակտերիաներից, ինչի շնորհիվ էլ այն երկար է թարմ մնում:

Հարկ է նաև հիշել, որ ելակների ցողունիկները չպետք է հեռացնել, եթե այն անմիջապես հետո չեք ուտելու: Ընդհանուր տարայից անպայման հանեք փչացած ելակները նոր այն պահեք սառնարանում: Իսկ սառնարանում պահելու համար ընտրեք չոր ու հերմետիկ փակ տարա:

| | |
7364 | 0
Facebook