Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ անհայրենիքները երեկ հարվածի տակ դրեցին Արցախը». Կարեն Հովհաննիսյան

15:45, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
«Այդ անհայրենիքները երեկ հարվածի տակ դրեցին Արցախը». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ մարդիկ փորձում են ջուր պղտորել, որպեսզի ձուկ բռնեն ու իրենց ագահ ախորժակին հագուրդ տան... Երեկ ինչ-որ հանրահավաք, այնուհետև երթ էր կազմակերպվել, իբրև թե ի պաշտպանություն վարչապետին: Իրականում, դա ուղղված էր վարչապետի դեմ: Այդ հարթակում մարդիկ էին, որոնց միշտ տեսել ենք ՔՊ-ի քարոզարշավների ժամանակ, առաջին պլանում ՔՊ-ի դրոշը բռնած, կամ լիդերների կողքին քայլելիս: Չգիտեմ, թե սա որտեղից էր ուղղորդվել, բայց որ շատ լուրջ ֆինանսական միջոցներ էին դրել այն կազմակերպելու համար, դա փաստ է: Բեմը, բարձրորակ բարձրախոսները և այլն, և այլն: Սրանք (միտումնավոր եմ ասում՝ սրանք) իրենց իրավունք են վերապահում մեր երկրի համար վտանգավոր հայտարարություններ կատարել, որոնք ուղիղ եթերով լսում են նրանք, ովքեր հետաքրքրված են մեր երկրի ներքին քաղաքական կյանքով: Սրանց մի բան պետք է ասեմ, որ ոչ մի բարոյական իրավունք չունեն Արցախի անունը տալու, չնայած՝ դրանցից մեկի հարազատը հանուն Արցախի կյանքն է տվել, բայց հաստատ ոչ նրա համար, որ այսօր նրա զարմիկն ադրբեջանցիների հետ ընկերություն անի, իսկ Արցախում բնակվող հայի գլուխը ջարդելու կոչեր անի: Անշուշտ, սրանք մի կետից ուղղորդված էին, որպեսզի նաև ՔՊ-ին որպես կուսակցություն արժեզրկեն, քանի որ գործից անտեղյակ մարդը կկարծեր, թե դրանք ՔՊ-ի կարկառուն դեմքերից են: Այդ անհայրենիքները երեկ հարվածի տակ դրեցին Արցախը, Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները (թեկուզ ձևական հարաբերություն, քանի որ մենք պարզապես նույնն ենք), Հայաստանի իշխանությանը, ի դեմս վարչապետին, և Հայաստանի իշխող ՔՊ կուսակցությանը: Այդ մարդկանց պատասխանատվության կանչելու, հրապարակավ նմանատիպ կոչեր հնչեցնելու համար, պատժելու համար առաջինը հենց շահագրգռված պետք է լինի ՔՊ կուսակցությունը: Սրանք դեռ շարունակում են իմիտացիա ստեղծել, որ փոխկապակցված են կուսակցության հետ»:

5748 | 0
Facebook