Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս կարևոր իրադարձությունն արժանի է առանձնահատուկ գնահատանքի». Արման Բաբաջանյան

19:10, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
«Այս կարևոր իրադարձությունն արժանի է առանձնահատուկ գնահատանքի». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին այսօր՝ Երևանում, ի շարս այլ համաձայնագրերի, ստորագրել են «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը։ Այս կարևոր իրադարձությունն արժանի է առանձնահատուկ գնահատանքի։ Հույս ունեմ՝ մեր իշխանությունները պատկերացնում են հայ-չինական հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունն ու նշանակությունը։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր բացառիկ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։

5855 | 0
Facebook