Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․ «ՀԱՕԿ-ի որոշումից հետո, թե Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքին պետք է մասնակցեն մարզիկներ և մարզիչներ, ովքեր չեն հանդիսանում հավաքական թիմի անդամ, դժգոհություն է առաջացրել հավաքականի մարզիկների շրջանում: Այդ պատճառով որոշում է կայացվել Ծաղկաձորում նախատեսված հավաքը տեղափոխել այլ վայր:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեր մարզիկները Գյումրիում կնախապատրաստվեն Եվրոպական խաղերին:
Հիշեցնում ենք, որ սա այն հավաքականն է, որն իրեն լավագույնս է դրսևորել բոլոր միջազգային մրցաշարերում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ևս մեկ անգամ հայտարարում է. անթույլատրելի ենք համարում ցանկացած միջամտում և խոչընդոտ մարզիչների և մարզիկների աշխատանքին՝ հատկապես այս կարևոր փուլում»: