Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Դուք էնքան ստոր եք, որ դատարանի դեմը «բիստրո» էիք սարքել և ով դեմ էր Քոչարյանին՝ ջուր չէիք վաճառում»․ ցուցարար

20:50, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
«Դուք էնքան ստոր եք, որ դատարանի դեմը «բիստրո» էիք սարքել և ով դեմ էր Քոչարյանին՝ ջուր չէիք վաճառում»․ ցուցարար

«Քոչարյանին եմ խոսքս ուղղում՝ քանի՞ միլիոն տվեցիք Ալոյանին, որ ձեզ ազատի, որ հետո ձեզ հերոս հռչակի․․․ հերոսները էստեղ կանգնած ժողովուրդն են, ոչ թե դուք»,- Ազատության հրապարակում ամբիոնից ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ շարունակելով․ «Հիշեք, թե ինչ էր կատարվում դատարանի դեմը, թե ինչ լահմաջոանոց էին սարքել Քոչարյանի աջակիցները․․․ դուք բիստրո էիք բացել դատարանի դեմը և բիստրոյի տիրոջն էլ ասել էիք՝ ով որ Քոչարյանին դեմ ա, ոչ մեկին ո՛չ ջուր եք ծախելու ո՛չ էլ ուրիշ բան, նկարներն էլ կա, անձամբ եմ նկարել, տեսել, թե ոնց էր խանութի աշխատողը խոսում մարդկանց հետ։ Դուք էնքան ստոր եք, որ ջուր չեք վաճառում ձեր ժողովրդին»։

Այս պահին ցուցարարները Արցախի և Հայաստանի դրոշներով երթ են իրականացնում․ նրանք վանկարկում են «Պրիվետ, Ռոբ», «Ռոբիկ մարդասպան», «Ալբանացի»։

Տեսանյութը՝ «Ազատության»
| | |
5575 | 0
Facebook