Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

19:05, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթանում է Թուրլըխանովի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականը:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ռուս ըմբիշի հետ:

60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու:

87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս է մնացել պայքարից:

87 կգ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի նվաճել բրոնզե մեդալ:

3902 | 0
Facebook