Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը բաց թողեց սպորտը քաղաքականությունից տարանջատելու հնարավորությունը»․ ԱԳՆ

17:15, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
«Ադրբեջանը բաց թողեց սպորտը քաղաքականությունից տարանջատելու հնարավորությունը»․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում անդարդարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար Բաքու չմեկնելուն:

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող էր սպորտը քաղաքականությունից տարանջատելու լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ ցուցաբերելով հանդուրժողականություն և ոչ խտրական վերաբերմունք։ Այս հնարավորությունն անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։

3145 | 0
Facebook