Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը զորք կուղարկի Մերձավոր Արևելք

14:10, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
ԱՄՆ-ը զորք կուղարկի Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ը պատրաստվում է 1500 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք` հակազդելու «իրանական ուժերի կողմից առաջ քաշված սպառնալիքին»: BBC-ի հաղորդմամբ, այս մասին ասել է գործող պաշտպանության քարտուղար Պատրիկ Շահանը:

Ուրբաթ օրն իր այդ մտադրության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն Իրանին մեղադրել է նավթային տանկերի վրա հարձակում գործելու համար:

Նշենք, որ հինգշաբթի Թրամփն ասել էր՝ չի կարծում, թե ավելի շատ թվով զորքերի անհրաժեշտություն կզգացվի. «Չեմ կարծում, որ մենք ունենք դրա կարիքը: Իսկապես չեմ կարծում: Եթե ունենանք, ես իսկույն կուղարկեմ զորքերին»:

6794 | 0
Facebook