Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն

14:00, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն

Արցախի Հանրապետության ոստիկանությունը՝ մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան, ինչի հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ը, 1975թ. ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մահացու վրաերթի ենթարկողը` 1992թ. ծնված Հ. Ն-ն, Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, թիկնազորի անդամներից է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5281 | 0
Facebook