Մի խումբ հողօգտագործողներ պնդում են, որ Երևանի քաղաքապետարանը մի շարք օրենքների խախտումով օտարել է «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքները, որտեղ այժմ իրականացվում է կառուցապատում:
Դեռևս 1994-1995թթ քաղաքացիները վարձակալության պայմանագրերի հիման վրա տիրապետել և օգտագործել են Դալմայի այգիներ կոչվող հողատարածքները: Եվ 2000-ական թվականներից սկսած դիմել են Երևանի քաղաքապետարան, որ տվյալ հողակտորները տրվեն իրենց: Սակայն 2019 թվականի հունվարին տեղեկացել են, որ տվյալ այգիները օտարվել են ԵՊՀ «Շրջանավարտների միավորում» ՀԿ-ին և այդ տարածքում կառուցվել է «Վերածնունդ» երիտասարդական ավանը:
Այդ հարցով հողօգտագործողները դիմել են դատարան: Վարչական դատարանում այժմ բողոքարկվում է Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 6-ի որոշումը անվավեր ճանաչելու համար:
Նրանք պահանջում են օրենքի գերակայություն և Երևանի քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծում:
«Կա՛մ առաջարկել, որ հողատարածքները ձեռք բերվի իրենց կողմից, կա՛մ տրամադրել մեկ այլ վայրում հողատարածք, կա՛մ էլ տրամադրել փոխհատուցում»,- ասուլիսի ժամանկ ասել է հողօգտագործողների փաստաբան Արայիկ Պետրոսյանը: