Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կհանդիպեն այս լուսանկարի երեխաների ժառանգները

16:05, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կհանդիպեն այս լուսանկարի երեխաների ժառանգները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել է.

«Հայոց ցեղասպանության ծանրագույն հետևանքներից էին հազարավոր որբացած հայ երեխաները: Նրանց ճակատագիրը կապված է մեկ կարմիր թելով՝ երջանիկ մանկություն, բռնագաղթ, զրկանքներ, տարագրություն, որբանոց …

Բայց նրանք ուժեղ էին, նրանք ապրեցին, նրանք հաղթեցին:
     Այց բազում ճակատագրերը երբեմն ինչ-որ նախախնամությամբ հատվում են, նույնիսկ՝ ավելի քան 100 տարի հետո:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվում են բազմաթիվ արխիվային նյութեր, պատմություններ: Չափազանց իրական ու չափազանց անհավատալի պատմություն է թաքցնում Երևանի որբանոցի այս լուսանկարը:

Մայիսի 30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կհանդիպեն այս լուսանկարի երեխաների ժառանգները»:

3039 | 0
Facebook