Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան չի կարող դադարեցնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ». Անդրեյ Գերուս

15:40, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
«Ուկրաինան չի կարող դադարեցնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ». Անդրեյ Գերուս

Ներկայումս Ուկրաինան չի կարող դադարեցնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը՝ NewsOne-ի եթերում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է դադարեցնել երկու երկրների միջև ընթացող առևտուրը՝ Գերուսն ընդգծել է, որ Կիևը, առաջին հերթին, պետք է մտածի «ինքն իրեն ոտքով չտրորելու մասին»: Նրա խոսքերով, Ուկրաինան արտահանման եկամուտներ է ստանում Ռուսաստան կատարած մատակարարումներից:

Ըստ նրա, նույնիսկ եթե նավթամթերքն անմիջապես առաքվի Բելառուսի, Բալթյան երկրների կամ Լեհաստանի միջոցով, այնուհանդերձ, պատրաստվելու է ռուսական նավթից:

«Մենք ապրում ենք գլոբալ աշխարհում և միաժամանակ տնտեսական հարաբերությունների դադարեցումն անիրատեսական է ու անհնար»,- եզրափակել է Գերուսը:

3906 | 0
Facebook