Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում անկարգությունների հետևանքով 29 կալանավոր է զոհվել

12:20, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Վենեսուելայում անկարգությունների հետևանքով 29 կալանավոր է զոհվել

Անկարգություններ են տեղի ունեցել Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աքարիգուա քաղաքի բանտերից մեկում: Փոխհրաձգության հետևանքով 23 բանտարկյալ է մահացել, 14 ոստիկան վիրավորվել է, այս մասին հաղորդում է El Nacional-ը:

Աղբյուրը նշում է, որ իրավիճակը կարգավորելու նպատակով ներգրավել են նաև ազգային ոստիկանությանը:

Նշենք, որ մայիսի վերջին ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կազմում հանդես գալու համար դատապարտվածները Դուշանբեի մոտակայքում գտնվող բանտում բողոքի ակցիա էին կազմակերպել: Արդյունքում 3 բանտապահ և 29 բանտարկյալ էին սպանվել:

3804 | 0
Facebook