Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Ողբամ ձեզ, թե դուք քաղաքական կյանքում որևէ բան արժեք». Գևորգ Պետրոսյան

15:10, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
«Ողբամ ձեզ, թե դուք քաղաքական կյանքում որևէ բան արժեք». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի շարք ինքնասիրահարված անգետ ու անհայտ «վերլուծաբաններ» երեկվա իմ ելույթի հրապարակման ներքո հեգնել են, թե ինձ համար միայն հացն է կարևոր:
     Ողբամ Ձեզ, թե դուք քաղաքական կյանքում որևէ բան արժեք...
     Այո, ժողովուրդը հեղափոխություն է արել՝ ամենից առաջ իր կյանքը փոխելու, իր ապրելակերպը բարելավելու նպատակով։ Եվ եթե մարդը մահանում է սովից, եթե դրամազուրկ հիվանդը գալարվում է ցավից, եթե երեխադ ցնցոտիների մեջ է, ապա մարդու համար դատավորներին վեթինգի ենթարկելը տասներորդական նշանակություն ունի...
     Չնայած՝ էս ի՞նչ եմ ասում. Սորոսից ու հայակործան այլ խողովակներից պարտաճանաչ սնվող շառլատանն ինչ՞ գիտի՝ սովն ինչ է, հիվանդությունը՝ ինչ...»:

| | |
5624 | 0
Facebook
COMMENT.am