Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Դիտյատինի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:
Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։ Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը:
Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկում և եզրափակիչ է անցել 5 գործիքներով։ Մայիսի 25-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։