Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիոնում փնտրում են պայթուցիկ սարքը փողոցում թողած երիտասարդին

00:00, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Լիոնում փնտրում են պայթուցիկ սարքը փողոցում թողած երիտասարդին

Ուրբաթ երեկոյան պայթյուն է որոտացել Ֆրանսիայի Լիոն քաղաքի տեսարժան վայրերից մեկի մոտ: Պայթուցիկով տոպրակը պայթեցվել է հացաբուլկեղենի խանութի մոտ: Կա 13 տուժած, նրանց թվում՝ մեկ երեխա: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորների թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։

Քաղաքի ոստիկանությունը տեսահսկման սարքերով կարողացել է պարզել, որ պայթուցիկով փաթեթը փողոցում թողել է մի երիտասարդ հեծանվորդ: Նրան այժմ փնտրում են հակաահաբեկչական օպերացիայի անդամները:

4277 | 0
Facebook