Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖՖ-ն ծառայողական քննություն է անցկացնում

21:45, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
ՀՖՖ-ն ծառայողական քննություն է անցկացնում

Մայիսի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

«Բանանց»-ի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոն «Գանձասար-Կապան»-ի հետ խաղում մրցավարին հայհոյելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն որակազրկվել է 5 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբն էլ տուգանվել է 250000 ՀՀ դրամ:

«Լոռի»-«Փյունիկ» խաղի ժամանակ երևանյան թիմի թարգմանիչ Ռոբերտ Արզումանյանի հեռացման (մրցավարի որոշման հետ բուռն անհամաձայնություն ցուցաբերելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` «Փյունիկ»-ը տուգանվել է 30000 ՀՀ դրամ:

Նույն խաղի ընթացքում խաղավարտից հետո կարգ ու կանուն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Լոռի» ՖԱ-ն տուգանվել է 150000 ՀՀ դրամ, իսկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն:

2489 | 0
Facebook