Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես պայքարել կնճիռների դեմ

00:10, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
Ինչպես պայքարել կնճիռների դեմ

Շատ կանանց է հուզում այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր է տան պայմաններում կնճիռների դեմ պայքարել և ինչպիսի՞ միջոցներ կան:
     Կոսմետոլոգները նշում են, որ պարտադիր չէ գեղեցիկ և խնամված արտաքին ունենալու համար ձեռք բերել դիմահարդարման թանկարժեք միջոցներ, կամ այցելել գեղեցկության սրահներ: Անհրաժեշտ է ամեն երեկո համապատասխան հատվածները մերսել:
     Չպետք է մոռանալ նաև պահպանել մարմնի ջրի հաշվեկշիռը` օրը 2 լիտր հեղուկ ընդունելով:
     Բժիշկ-կոսմետոլոգները պնդում են, որ կնճիռների դեմ մերսման համար որպես քսուք ամենալավը համարվում են կոկոսի և նուշի յուղերը: Եթե անհանգստացնում են աչքերի շուրջն առկա կնճիռները, ապա քնելուց առաջ հարկավոր է մերսել նաև գերչակի յուղով: Բացի մերսումից` պետք է նաև դիմակներ դնել: Արդյունավետ է մեղրով, նուշի և վարդի յուղով դիմակը, որը պետք է դեմքին պահել 20-30 րոպե ու լվանալ գոլ ջրով:
     Եթե արդյունքները գոհացնող չեն, պետք է այցելել մասնագետի և սովորել ինքնուրույն պայքարել մաշկի բոլոր խնդիրների դեմ:

6809 | 0
Facebook