Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«60 տարի բեմում». կկայանա ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենի մենահամերգը

14:45, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
«60 տարի բեմում». կկայանա ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենի մենահամերգը

Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենի «60 տարի բեմում» խորագրով մենահամերգը: Սիրված երգչուհին հանդիսատեսին կներկայացնի տարբեր տարիների սիրված երկու տասնյակից ավելի երգ: Համերգային ծրագիրը մշակվել է հատուկ երևանյան մենահամերգի համար։
     Ռոզի Արմենը հանդես կգա Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան):

5399 | 0
Facebook