Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Վանեցյանը՝ Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին

12:05, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
Արթուր Վանեցյանը՝ Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին

Օրեր առաջ MAMUL.amանդրադարձել էր Բագրատաշենի մաքսատանը տիրող իրավիճակին: Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ. «Մեր քաղաքացիները, որոնք Թուրքիայից պարբերաբար ապրանքներ են բերում, չեն ուզում վճարել մաքսազերծման համապատասխան գումարները։ Խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որը բերել են ու չեն ուզել վճարել։ Մեր տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառքի դիմաց այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ-ի կողմից համապատասխան միջոցառումներ են կատարվել, անցումը կասեցվել է»,- ասել է Վանեցյանը:

Տեսանյութը՝ Factor.am-ի
4428 | 0
Facebook