Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞րն է լինելու ԱԱԾ-ի գործառույթը վեթինգ իրականացնելիս. պարզաբանում է Արթուր Վանեցյանը

11:55, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
Ո՞րն է լինելու ԱԱԾ-ի գործառույթը վեթինգ իրականացնելիս. պարզաբանում է Արթուր Վանեցյանը

«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների մասին իր ելույթում հայտարարեց, որ դեռ նախընտրական շրջանում խոսել է դավադիրների և հող հանձնելու ծրագրերի մասին, ի՞նչ է արել ԱԱԾ-ն այս ամիսների ընթացքում:

Հարցին՝ ո՞րն է լինելու ԱԱԾ-ի գործառույթները վեթինգի իրականացման գործընթացում, պատասխանել է. «Անկեղծ ասած՝ չգիտեմ օրենք է լինելու, թե որոշում՝ վեթինգի համար: Լինելուց հետո, երբ որ կլինի հստակ նշված, որ ԱԱԾ-ն ունի իր հստակ անելիքներն այդ գործընթացում, կարծում եմ, միանշանակ կիրականացնի»:

Տեսանյութը՝ ArmLur.am-ի
4157 | 0
Facebook