Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոխըմբռնման հուշագիր`«Ոսկե ծիրան» կինոփառատոնի և «Սուդեստիվալի» միջև

11:30, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
Փոխըմբռնման հուշագիր`«Ոսկե ծիրան» կինոփառատոնի և «Սուդեստիվալի» միջև

Ս. թ. մայիսի 24-ին, ժամը 15:00 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում (Վարդանանց փող., 18 շենք) փոխըմբռնման հուշագիր կկնքվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև:

Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում:

Հուշագիրը կստորագրեն Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու հուշագրի կնքման արարողությունը:

Տեղեկացնենք նաև, որ մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։

2501 | 0
Facebook