Խնդրում ենք սպասել...

Միջազգային

WikiLeaks-ի հիմնադրին 175 տարվա ազատազրկում է սպառնում

10:25, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
WikiLeaks-ի հիմնադրին 175 տարվա ազատազրկում է սպառնում

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված ևս 17 քրեական գործերի մասին: Դրանք, գործակալության կայքում տեղ գտած հայտարարության համաձայն, կապված են «Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ տեղեկատվական փոխզիջումների մասին» հանցագործություններում նրա ունեցած դերի հետ: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Գաղտնի աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, Ասանժը կապ է հաստատել ԱՄՆ բանակային հետախուզության նախկին ռազմական վերլուծաբան Բրեդլի Մենինգի հետ ու ազգային անվտանգության գաղտնի փաստաթղթեր մուտք գործելու հնարավորություն է ստացել:

Ներկայում Ասանժը գտնվում է Լոնդոնի «Բելմարշ» բանտում: Մեծ Բրիտանիայում Ասանժին 50 ամսվա ազատազրկման են դատապարտել: Շվեդ դատախազներն էլ վերջերս վերաբացել են Ասանժի դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքով հարուցված դատական գործը: Նշենք, որ ԱՄՆ-ն նույնպես պատրաստվում է Ասանժին արտահանձնելու խնդրանքով դիմել Մեծ Բրիտանիայի կառավարությանը:

| | |
2840 | 0
Facebook
COMMENT.am