Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևի հետ բանակցությունները սուտ բան են». Ոսկան Սարգսյան

03:10, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
«Ալիևի հետ բանակցությունները սուտ բան են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ պաշտոնը թմրադեղ է. հենց աթոռին նստում են, սկսում են կյանքին վարդագույն ակնոցներով նայել և թռփոշանալ: Հազար ասի` փաստացի պատերազմի մեջ ենք, Ալիևի հետ բանակցությունները սուտ բան են։ Հարկ է Ալիևի ռազմատենչ քաղաքականության դեմ հիբրիդային պատերազմ՝ դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական պայքար։ Հարկ է Ադրբեջանի ժողովրդին բացատրել, որ հարևանների մեջ, ի վերջո, երկարատև, կայուն խաղաղություն է պետք, որը միայն փոխզիջումներով է հնարավոր։ Ալիևների քուրդ ընտանիքն արդեն 40 տարի թալանում է Ադրբեջանի ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Իլհամը կիրթ մարդու տպավորություն է թողնում։ Կարծես թե Իլհամը մեր սարերի թուրք չոբանի նման մեծ փափախով պիտի գնար բանակցության»:

3538 | 0
Facebook