Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արսենալ»-ի երկրպագուները կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը

02:45, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Արսենալ»-ի երկրպագուները կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը

Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները համացանցում նոր ֆլեշմոբ են սկսել՝ #BoycottBaku հեշթեգի ներքո և ստորագրահավաք սկսել՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելուն։

«ՈՒԵՖԱ-ի կողմից որոշում է ընդունվել հանդիպումը Բաքվում անցկացնել, ինչն ստիպել է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել հանդիպմանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈւԵՖԱ-ի որոշումն անամոթաբար առաջնահերթությունը տալիս է եկամուտին՝ մի կողմ թողնելով գեղեցիկ խաղի սրբությունն ու ֆուտբոլիստների անվտանգությունը: Կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին գիտակցել այդ որոշման անբարենպաստ հետևանքները և խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ»,- նշված է խնդրագրում։

3694 | 0
Facebook