Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանը խաղում է հեղափոխությա՞ն կանոններով, թե՞՝ օրենքների». քննարկում՝ քաղաքագետների մասնակցությամբ

01:40, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Փաշինյանը խաղում է հեղափոխությա՞ն կանոններով, թե՞՝ օրենքների». քննարկում՝ քաղաքագետների մասնակցությամբ

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգում փոփոխություններ անելու հայտարարությանը` քաղաքագետ Արա Պապյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է. «Ես՝ ինքս բազմաթիվ անգամ քննադատել եմ գործող իշխանությանը, որ իրենք դանդաղկոտություն են ցուցաբերում, բայց ունենք այն, ինչ որ ունենք: Ես կողմնակից եմ, որ ամբողջ համակարգը փոխվի, որ նաև պատրվակներ չլինեն, թե ինչու ինչ-որ բան չի ստացվում իրենց մոտ: Մի ժամանակ էլ օրենսդիր նախկին իշխանությանն էին մեղադրում: Դրա համար եկեք երեքն էլ արմատապես փոխենք և արդեն թող հստակ լինի»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, համաձայնելով իր գործընկերոջ հայտնած կարծիքին, նշել է. «Հիմնական խնդիրը այն է, որ մենք չենք հասկանում, թե տվյալ պահին ինչ խաղի կանոններով է խաղում Նիկոլ Փաշինյանը. նա խաղում է հեղափոխությա՞ն կանոններով, թե՞՝ օրենքներվ:

Մի դեպքում նա օրենքով է գնում, մի դեպքում էլ ասում է՝ չէ, օրենքը չկա, ես եմ: Մենք չենք հասկանում»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

4041 | 0
Facebook