Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որ սահմանադրություն կեղծելով՝ թուրքմենբաշուն մշտական սուլթան էիք կարգում, լուռ էիք». Արմեն Մովսիսյան

00:05, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Որ սահմանադրություն կեղծելով՝ թուրքմենբաշուն մշտական սուլթան էիք կարգում, լուռ էիք». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ ձեր մտահոգ ցավը տանեմ, իմ դաշնակցական քույրեր ու եղբայրներ, բա մի տարի առաջ ո՞ւր էիք, երբ անպետք հողեր, զավթվեցին, լուռ էիք, երբ սահմանին տուշոնկի դատարկ ժեշտ էր կախած, լուռ էիք, երբ 80-ականների զենքով էր թուրքմենբաշին հպարտանում լուռ էիք, որ քաղաքական հայացքի համար մարդիկ բանտում էին, լուռ էիք, որ երկրի բյուջեն թալանվում էր, լուռ էիք, որ սահմանադրություն կեղծելով՝ թուրքմենբաշուն մշտական սուլթան էիք կարգում, լուռ էիք....

Ազատ անկման էինք անցել։ Ես էլ եմ մտահոգ, որ, հա, լիքը հարցեր կան լուծումներ պահանջող, բայց ձերը ախր ուրիշ է, ամենահայն եք, ամենամտահոգը։ Մենակ նայեք ձեր մտահոգությամբ ունքը սարքելու փոխարեն աչքը չհանեք։ Մի հայրենիք ունենք բոլորիս համար։ Հարգանքներով ՝ ազգային սոցիալիստ, ոչ դաշնակցական մի երգահան»:

5525 | 0
Facebook