Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մարդը ունի անձնական օգտագործման օրենսգիրք». Թագուհի Թովմասյան

01:25, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Մարդը ունի անձնական օգտագործման օրենսգիրք». Թագուհի Թովմասյան

«Քանի որ դատական համակարգը ունի նոր գործառույթ, նոր ֆունկցիոնալ կառուցվածք այն իմաստով, որ Հայաստանում 2015-ի հայտնի կասկածահարույց հանրաքվեից հետո Սահմանադրությամբ ձևավորվեց Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ դատական մարմին է, որի անդամների մի մասը նշանակվում է Խորհրդարանի մի մասը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, այդքանով կարելի է ասել, որ ԲԴԽ-ն հաշվետու է մի մասով խորհրդարանին»,- Հանրայինի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հարցին, թե դա չի՞ դիտվի որպես ճնշում դատական համակարգի վրա, Թովմասյանը նշել է. «Մենք միայն օգնելու ենք միմյանց: Գագիկ Հարությունյանը անցած տարի հոկտեմբերին ասել է՝ մենք ունենք դատարաններ, չունենք արդարադատություն: Բա մենք չիմանա՞նք՝ ինչու չունենք արդարադատություն: Դա ասում է մի մարդ, ով ի պաշտոնե պարտավոր է զբաղվել դատարանների անկախությամբ»:

Նրա խոսքով՝ օրենքի կոնկրետ դրույթներ կան, որոնք «կարված են» միայն մեկ անձի համար, նրանց թվին է պատկանում նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Մարդը ունի անձնական օգտագործման օրենսգիրք: Մնում էր այդ օրենքում գրեին՝ Գագիկ Հարությունյանը ստանում է էսքան աշխատավարձ»,- եթերի ժամանակ ասել է Թովմասյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

4828 | 0
Facebook