Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դա ուժեղ մարդու ճիշտ որոշում է». Սուրեն Սուրենյանց

02:35, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Դա ուժեղ մարդու ճիշտ որոշում է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամ Սիմոնյանը եղել է իմ սիրելի դասախոսը, մեր տարիների ուսանողական շարժումը, որի ղեկավարներից մեկը լինելու պատիվն եմ ունեցել, 90-ականների կեսերին խիստ քննադատել է ռեկտորատին, որի առանցքային ներկայացուցիչն է եղել նաև Սիմոնյանը։

Երբեք խանդավառված չեմ եղել ու չեմ պաշտպանել ռեկտոր Արամ Սիմոնյանին, բայց նաև նեղվել եմ, երբ որոշ միջակություններ՝ իրենց ինքնահաստատման նպատակով, վերջին շրջանում թիրախավորել են նրան։ Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռացող ռեկտորին․ դա ուժեղ մարդու ճիշտ որոշում է։ Սիմոնյանը ճանաչված գիտնական է ու ես ուզում են նրան այդպես էլ հիշել՝ որպես իմ կողմից սիրված դասախոս․․․»:

3789 | 0
Facebook