Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ բազկամարտիկները 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

19:45, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Հայ բազկամարտիկները 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Հունաստանի Լուտրակի քաղաքում ավարտվել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որից Հայաստանի հավաքականը վերադառնում է 16 մեդալով՝ 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե:

Հայաստանի հավաքականի կազմում մեծահասակների ձախ ձեռքի մրցապայքարում ոսկե մեդալակիր են դարձել 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը և գերծանր քաշային Դավիթ Մադոյանը: 20 ամյա Դավիթ Դադիկյանը մինչև 21 տարեկանների 90-ից բարձր քաշային մարզիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել և՛ աջ, և՛ ձախ ձեռքով: Դավիթն ուժերը փորձել է նաև մեծահասակների պայքարում և նվաճել 2 բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի կազմում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներ 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը և 85 քաշային Սարիբեկ Խաչատրյանը: Հաշմանդամ մարզիկների պայքարում արծաթե մեդալ է նվաճել Սերոբ Աբրահամյանը։

Պատանիների պայքարում արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Ազիզյանը և Արսեն Խաչատրյանը։

Բրոնզե մեդալներ են նվաճել նաև Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Դադիկյանը, Հովհաննես Ծառուկյանը և Վլադիմիր Մնացականյանը։

3280 | 0
Facebook