Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի բացառվում, որ Հայաստանում կառուցվի մեկից ավելի նոր մարզադաշտ»․ Գևորգ Լոռեցյան

17:20, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Չի բացառվում, որ Հայաստանում կառուցվի մեկից ավելի նոր մարզադաշտ»․ Գևորգ Լոռեցյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կառավարության նիստում քննարկվեց նոր մարզադաշտ կառուցելու հարցը։

Նշեմ, որ վերջերս ԱՄՆ կատարածս այցի հիմնական նպատակը հենց նոր մարզադաշտի կառուցման համար աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկի հետ քննարկում ունենալն էր։

ՀՖՖ հետ համատեղ արդեն իսկ մի քանի ամիս աշխատում ենք այդ ուղղությամբ, ու կարծես թե սառույցը տեղից շարժվում է։

Ասեմ ավելին, չի բացառվում, որ Հայաստանում կառուցվի մեկից ավելի նոր մարզադաշտ՝ իհարկե տարբեր չափերի ու նշանակության»։

2999 | 0
Facebook