Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատմական բացառիկ լուսանկար». Ռուբեն Շուխյան

07:30, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Պատմական բացառիկ լուսանկար». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Պատմական բացառիկ լուսանկար. Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական պատվիրակությունն ԱՄՆ-ում` 1919-ին: Ներքևի շարքում ձախից՝ աջ. ՀՀ ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյան, իշխան, գեներալ, հետագայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Հակոբ Բագրատունի, ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, զորավար Անդրանիկ Օզանյան, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյան: Վերևի շարքում ձախից՝ աջ. Ա. Պիրալյան, Մ. Տեր-Պողոսյան, Ս. Մելիքյան, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան, գնդապետ Հայկ Բոնապարտյան: Փախստականներով լի նորանկախ Հայաստանի համար այդ դժվարագույն ժամանակաշրջանում ՀՀ պատվիրակությունը կարողացավ լուծել երկրի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով Հայաստան»:

| | |
2950 | 0
Facebook
COMMENT.am