Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գրեմմիակիր «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում

23:10, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Գրեմմիակիր «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում

Մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը:

Հիմնադրվելով 2002թ.-ին, խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով և հղկված ու ընդարձակ գունագեղությամբ:

2017-2018թթ-ի իրենց խիստ ծանրաբեռնված, ողջ Հյուսիսային Ամերիկայով ձգվող շրջագայությամբ, Պարկեր քառյակը ավարտեց Հարվարդի համալսարանում իր հյուր-անսամբլի 4-րդ տարելիցը։ Քառյակի 2018-2019թթ-ի համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությունն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

Քառյակի վերջին նախագծերից են «Շուբերտի Էֆֆեկտը»՝ իրականացված «92nd Street Y» մշակութային կենտրոնում` դաշնակահար Շաի Ուոզների հետ, ամերիկացի կոմպոզիտոր Ավգուստա Ռիդ Թոմասի լարային քառյակի պրեմիերան՝ Հարվարդի համալսարանում իրենց ամենամյա համերգաշարի շրջանակներում, ինչպես նաև ելույթները Քարնեգի համերգասրահում, Կոնգրեսի գրադարանում, Բաֆըլոյի Սլի համերգաշարը և Նյու Յորքի Լինքոլն համերգասրահի «Մեծն կատարողներ» շարքը։

Պարկեր քառյակը յուրահատուկ է նաև «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի և «Naxos»-ի հետ թողարկած իր ձայնագրություններով։ Պարկերի՝ ՄենդելսոնիOp. 44, թիվ 1 and 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի բարձրագոչ արձագանքներին։

Հիմնադրված լինելով և այժմ էլ գործելով Բոստոնում՝ Պարկեր քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների Գիլդմրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի և Մոցարտ մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը: Մայիսի 28-ինամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ ելույթին կհաջորդի Ամադինդա հարվածայինների խմբի համերգը` հունիսի 19-ին:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

3423 | 0
Facebook