Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել

15:55, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Արթուր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել․ «Ծանոթացա «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեկվա հայտարարությանը և այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել հետևյալը․
     Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին:

Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը և արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որևէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին: «Լոռի»-ի խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր:

Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումն սպառված և ակնկալում եմ մեր ակումբների միջև երկարատև և արդյունավետ համագործակցություն»:

6838 | 0
Facebook