Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրեն ասել եմ՝ քանի դեռ չես ապացուցել քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու». Վ. Օսիպյան

15:25, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Իրեն ասել եմ՝ քանի դեռ չես ապացուցել քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու». Վ. Օսիպյան

«Ձեր եղբորորդին այսօր ի՞նչ կարգավիճակ ունի և ինչո՞վ եք պայմանավորում այդ գործում կտրուկ շրջադարձը»,- դիմելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հարց ուղղեցին լրագրողները. «Անկեղծ ասեմ՝ տեղեկացված չեմ ինչ կարգավիճակում է»,- ասաց Օսիպյանը:

Հարցին՝ չե՞ք շփվում ընտանիքի հետ, վերջինը պատասխանեց. «Ընտանքիի հետ շփվում եմ, կոնկրետ իր հետ չեմ շփվում, քանի որ ասել եմ՝ քանի դեռ դու չես ապացուցել քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ շփվելու: Դեպքի օրվանից անցել է ուղիղ 5 տարի, առաջին իսկ օրվանից ինձ վստահեցնում է՝ ինքը չի, և ունի բավարար ապացույցներ, որ կարող է իր անմեղությունն ապացուցել: Այո, ինքը եղել է այդ կռվի մասնակից, բայց չի եղել դանակահարողը: Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ, ուղղակի վստահ եմ, որ կապացուցի իր անմեղությունը»,- ասաց Վ. Օսիպյանը՝ նշելով, որ եղբորորդին համապատասխան ձայնագրություն ունի, երբ որ անմիջապես դեպքից հետո Սամվել Հովհաննիսյանը (գործով մեղադրվողի եղբայրը) գտնվել է այնտեղ. «Ես հիմա չեմ պարզաբանում, թե ինչու: Իսկ Սամվել Հովհաննիսյանն իմ կամքին հակառակ, բերում կպցնում է ինձ այս գործին»,- ասաց ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով դանակահարվել էր քաղաքացի Վանուշ Ալեքսանյանը: Դանակահարության գործով մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Սեդրակ Օսիպյանի դեմ ունի բավարար ապացույցներ, որոնք կներկայացնի դատավարության օրը։

4635 | 0
Facebook