Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖՖ նախագահ Վանեցյանը՝ «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի մասին

14:30, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
ՀՖՖ նախագահ Վանեցյանը՝ «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի մասին

ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարց ուղղեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին՝ «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի վերաբերյալ։

««Հրազդան» մարզադաշտը որպեսզի դառնա միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում և փաստ չէ, որ դրանից հետո մարզադաշտը կընդունեն։ Որովհետև ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաների ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի․․․ ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարեցնել այդ պայմաններին։ Եթե ֆինանսական հնարավորություն ունենանք, կվերանորոգենք մարզադաշտը և կօգտագործեն տեղական խաղերի կազմակերպման համար, ինչի պահանջարկը շատ մեծ է։ Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են»,- պատասխանեց Վանեցյանը։

3499 | 1
Facebook