Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վալերի Օսիպյանը՝ վարչապետի վերջին հայտարարությունների և ոստիկանությունում հայտնաբերված խախտումների մասին

14:25, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Վալերի Օսիպյանը՝ վարչապետի վերջին հայտարարությունների և ոստիկանությունում հայտնաբերված խախտումների մասին

«Ես իրավասու չեմ պետության ղեկավարի ասածի մասով որևէ պարզաբանումներ տամ, բայց անկախ ամեն ինչից ոստիկանությունն անում է ամեն ինչ և անում է օրենքին համապատասխան»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետի վերջին հայտարարություններին՝ վերաբերող երկրում իրականացվող դավադրություններին:

Հարցին՝ Դուք որպես ուժային կառույցի ղեկավար նման մտավախություն ունե՞ք, նման սպառնալիք տեսնո՞ւմ եք դավադրության հետ կապված, պատասխանեց, որ չի բացառում:

Հաջորդ հարցին՝ ՊՎԾ-ն ստուգումներ է անում և չարաշահումներ է հայտնաբերել Ձեր համակարգում, Դուք վստահեցնո՞ւմ եք, որ դրանց հետ կապ չունեք և արդյոք գնումներում ի՞նչ խախտումներ են եղել, ասաց. «Այդ պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացնում է՝ կրում է պոպուլիստական բնույթ, քանի որ դեռ ստուգումները չավարտած՝ փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել որոշ անձանց: Իրենք նախ պետք է տեղեկանք ներկայացնեին, դրանից հետո նոր կարծիք ներկայացնեին: Այդ ամենից հետո ՊՎԾ պաշտոնակատարն օրենքի համաձայն պետք է ՀՀ վարչապետին ներկայացներ իր հայտնաբերածը ոստիկանության մասին, որից հետո վարչապետը կորոշեր՝ ո՞ր իրավապահ կառույցը զբաղվի այդ հարցով, եթե այնտեղ կա խախտում... Ես ձեզ ասում եմ՝ չկա և չի կարող լինել նման բան, ոստիկանությունը գործում է թափանցիկ և անհիմն եմ համարում նմանատիպ խոսակցությունները»,- եզրափակեց ոստիկանապետը:

3283 | 0
Facebook