Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ». Նաիրա Հարությունյան

13:05, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ». Նաիրա Հարությունյան

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018-ի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս պահին Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ահա 258-րդ հոդվածի 4-րդ մասով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ»:

| | |
1939 | 0
Facebook