Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետք չէ թույլ տալ Ադրբեջանին մաքրել իր սարսափելի հեղինակությունը․ «Amnesty International»

12:40, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Պետք չէ թույլ տալ Ադրբեջանին մաքրել իր սարսափելի հեղինակությունը․ «Amnesty International»

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը մեծացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ նշելով, որ պետք չէ թույլ տալ Ադրբեջանին սպորտի միջոցով մարդու իրավունքների ոլորտում մաքրել իր սարսափելի հեղինակությունը՝ բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելով։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը։

Հետխորհրդային երկրում նման մակարդակի ֆուտբոլային հանդիպում անցկացնելը խստորեն քննադատվում է ֆուտբոլային հանրության կողմից։ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իր հերթին, նշել է, որ չի մեկնելու Ադրբեջան՝ անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով։

«Մենք պետք է ապահովենք, որ Ադրբեջանին չթույլատրվի նման միջոցառում անցկացնել։ Ադրբեջանը մարդու իրավունքների սարսափելի խախտումներ ունեցող երկրի կարգավիճակում է։ Այնտեղ դաժան հարձակումների են ենթարկվում լրագրողները, բլոգերները և իրավապաշտպանները: Երկրում սովորական են անարդար դատական գործընթացները»,- նշել է կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալենը՝ ավելացնելով․ «Երկրում ձերբակալվում են ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչների։ Անգամ երկիրը լքող մարդիկ են ենթարկվում ճնշումների»։

Ալենը նշում է, որ սպորտային միջոցառման անցնակցումը միտված է երկրում տիրող իրավիճակը քողարկելուն․ «Իշխանությունները շատ հաճախ հայտնի սպորտային միջոցառումներն օգտագործում են ռեպրեսիվ քաղաքականությունից և մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար»։

6110 | 0
Facebook