Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հենրիխից խլեցին եզրափակիչը»․ Վինայ Վենկատեշամ

12:20, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Հենրիխից խլեցին եզրափակիչը»․ Վինայ Վենկատեշամ

Լոնդոնի «Արսենալ»-ի գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը:

«Մեզ հաճախ չէ բախտ վիճակվում հանդես գալ եվրոպական մեծ մրցաշարերի եզրափակիչներում, իսկ Հենրիխից խլեցին այն: Դա տխուր է։ Մենք ՈՒԵՖԱ-ին հայտնել ենք մեր դիրքորոշումը: Խաղից հետո կառույցի հետ հանդիպում կունենանք և կրկին կհայտնենք, որ նման իրավիճակն անընդունելի է։ Այս իրավիճակը չպետք է կրկնվի ո՛չ «Արսենալ»-ի, ո՛չ այլ ակումբի հետ»,- նշել է նա։

3752 | 0
Facebook