Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որոշվել է բռնցքամարտի՝ օլիմպիական խաղերի ծրագրում մնալ-չմնալու հարցը

11:45, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Որոշվել է բռնցքամարտի՝ օլիմպիական խաղերի ծրագրում մնալ-չմնալու հարցը

Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):

Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաև Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից:

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ կզբաղվի աշխատանքային խումբ, որը գլխավորել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամը: Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչև մայիս: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

2039 | 0
Facebook