Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ ՍԴ-ն հայտարարություն է տարածել

11:15, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ ՍԴ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019-ի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019-ի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»:

6470 | 0
Facebook