Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Համացանց

Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել թատերականի ուսանողների և ԿԳ նախարարի միջև

11:00, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել թատերականի ուսանողների և ԿԳ նախարարի միջև

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է ռեկտորի հրաժարականը պահանջող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Արդյունքների մասին նա ուշ երեկոյան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։
     Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»։

| | |
1236 | 0
Facebook