Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում, պատճառը գազի գինն է

10:15, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում, պատճառը գազի գինն է

Այսօր հերթական անգամ բողոքի ակցիան է սկսվել Լոռու մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։

Վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն ա տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկենք բնակիչներին»։

Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

3058 | 0
Facebook