Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Քոչարյանն ո՞ւր պիտի վերադառնա, կասե՞ք». մանրամասներ՝ «Իմ քայլի» նիստից. «Հրապարակ»

09:25, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Քոչարյանն ո՞ւր պիտի վերադառնա, կասե՞ք». մանրամասներ՝ «Իմ քայլի» նիստից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» ֆրակցիայի 3 ժամանոց նիստում քննարկվել է անցումային արդարադատության ուրբաթ օրվա լսումներին իրենց պահվածքը, ասելիքը, հերթագրել են ելույթ ունեցողներին` Վլադիմիր Վարդանյան, Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Համազասպ Դանիելյան:

Հաձնարարվել է, որ ելույթ ունեցողներն ընդգծեն, որ հատ-հատ պատասխանատվության են կանչվելու բոլոր դատավորները, ու նրանց հարցով պետք է զբաղվի նաև ԱԺ-ն: Թեժ է եղել Քոչարյանի կալանքի հարցի քննարկումը, ընդհուպ նրան ոչնչացնելու կոչերով։ Լեյտմոտիվը եղել է` Քոչարյանը չարիք է, և պետք է այդ չարիքից ազատվել: Ելույթները եղել են հիմնականում զգայական և ոչ իրավական։ Էդգար Առաքելյանն ասել է, որ Քոչարյանին ընդհանրապես չպետք է նկատել և բոյկոտով «ոչնչացնել», Արման Եղոյանը «գտել» է` «պետք է տրորել-անցնել», Միքայել Զոլյանը` «որ այդքան ասում են կվերադառնա, ո՞ւր պտի վերադառնա, կասե՞ք»։ Բոլորը եղել են նյարդային վիճակում եւ արձանագրել են, որ «իրավիճակը լարված է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5192 | 0
Facebook