Խնդրում ենք սպասել...

Հումոր

«Պահանջում ենք դարձնել Սուրբ Երևան». համացանցը ծաղրում է Լուսավորչի փողոցի «սրբադասումը»

00:00, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Պահանջում ենք դարձնել Սուրբ Երևան». համացանցը ծաղրում է Լուսավորչի փողոցի «սրբադասումը»

Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի առաջարկով մայիսի 22-ին վերանվանվեց Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ դառնալով Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց: Ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրի իսկական արշավ են սկսել այս երևույթի դեմ՝ քաղաքապետարանին մեղադրելով կարևոր գործերի փոխարեն անկարևոր բաներով զբաղվելու համար: Առավել սրամիտներն էլ «գուշակում են», որ առաջիկայում ավագանու անդամը հանդես է գալու Սուրբ Թեհմինայի փողոց անվանափոխելու առաջարկով:

Ավելի վաղ MAMUL.amհարցում էր արել, որի արդյունքները ցույց էին տվել, որ օգտատերերի 63%-ը դեմ է փողոցների «սրբադասմանը»:

4961 | 0
Facebook