Թայլանդում օրեցօր ավելանում է ողբերգական վրաերթերի ու ՃՏՊ-ների թիվը, որոնց մեղավորներն անսթափ վարորդներն են: Այս իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար երկրի իշխանությունն ստեղծագործական մոտեցում է դրսևորել: Որոշում է կայացվել, որ այն վարորդները, որոնք կտուգանվեն հարբած վարելու համար, պարտադիր կերպով կմասնակցեն փրկարարների ու շտապօգնության աշխատակիցների հետ փողոցներից դիեր հավաքելու ու դիահերձարան տեղափոխելու, ինչպես նաև՝ դիահերձում անելու կամ էլ բալզամապատելու գործընթացներին:
Նպատակն այն է, որ այսպիսով նրանք հասկանան, թե ինչ սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել ոչ սթափ վիճակում ղեկին նստելը: