Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որոշ հանդեսներում գիտնականին ավելի հեշտ է տպագրվել, քան հավին ձու ածելը». Սմբատ Գոգյան

00:20, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Որոշ հանդեսներում գիտնականին ավելի հեշտ է տպագրվել, քան հավին ձու ածելը». Սմբատ Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հանրայինի եթերում նշել է, որ թեկնածուական պաշտպանողների դինամիկան անցած տարվա հունվարի համեմատ բավականաչափ ցածր է. «Անցած տարի եղել էր 100-ից ավել դիմորդ, այս տարի 40-ը չի անցնում: Բայց այս պահի դրությամբ շատ մեծ հոսք կա, որ ատենախոսների պաշտպանությունը սկսել են ու դրա պատճառն այն է, որ մոտ 100 երիտասարդների տարկետման ժամկետը լրանում է»,- ասել է Գոգյանը:

Նրա խոսքով՝ խորհուրդներում սկսել են մերժել, դիտողություններ անել դիմորդներին. «Իրականում խորհուրդում պաշտպանությունը պետք է լինի տոնական բանկետի պես մի բան. երբ մարդը գալիս է տոնական տրամադրությամբ, գիտի, որ կպաշտպանի և ուրախ տրամադրությամբ այդ օրը կանցնի և կավարտվի»,-ասել է Սմբատ Գոգյանը:

Եթերի ժամանակ նա նշել է, որ շատ մտահոգիչ երևույթներ կան, որոնցից մեկը ասպիրանտուրա ընդունվողների համար տարկետման իրավունք ստանալն է: Օրինակ՝ միավորներ հավաքելու համար, որ տարկետման իրավունք ստանան, պետք է որոշակի քանակի հոդվածներ ունենալ հրապարակված. «Մի իրավիճակ ունենք, որ որոշ հանդեսներում գիտնականին ավելի հեշտ է տպագրվել, քան հավին ձու ածելը. կես օրում գիտական հոդված են ձևակերպում, հանձնում, մինչդեռ հավին 24 ժամ է պետք»,-ընդգծել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

3745 | 0
Facebook