Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Մխիթարյանի վերաբերյալ

22:35, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Մխիթարյանի վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Հայաստանի արտգործնախարարության՝ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ հայտարարությունը վկայում է ներքին քաղաքական խնդիրների պատճառով սպորտը քաղաքական գործիք դարձնելու փորձերի մասին:

Ցավոք, Հայաստանն «Արսենալ»-ի ֆուտբոլիստին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

8101 | 0
Facebook