Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցանկանում եմ պայքարել այս արհավիրքի դեմ». Հայկ Սարգսյան

22:55, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Ցանկանում եմ պայքարել այս արհավիրքի դեմ». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին նկարում վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալի աճն է, զուգահեռաբար ներկայացնում եմ նրանց կողմից վճարված հարկերը։

2010 թվականից ահագնացող աճ է գրանցվել և 8 տարվա ընթացքում ծավալը աճել է ավելի քան 21 անգամ, մինչդեռ նրանց կողմից վճարվող հարկերը աճել են ընդամենը 5 անգամ։
     Երկրորդ նկարում 2018 թվականի 306 միլիարդ ծավալի բաժանումն է կանխիկի և անկանխիկի, որից էլ պարզ է դառնում, որ ծավալի 83․3%-ը կազմում է օնլայնը։


     Ես ցանկանում եմ պայքարել այս արհավիրքի դեմ և ակնկալում եմ Ձեր աջակցությունը և կարծիքները՝
     ա) պետք է սահմանափակել բոլոր տեսակի մոլեխաղերը
     բ) պետք է սահմանափակել միայն օնլայնը
     գ) պետք է սահմանափակել միայն կանխիկը
     դ) պետք է չսահմանափակել, թողնել ինչպես որ կա
     Մեկնաբանությունում հավանեք Ձեր նախընտրած տարբերակը»:

7299 | 0
Facebook